ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հուսանք` արգելքը կհաղթահարեն

Հուսանք` արգելքը կհաղթահարեն
07.07.2017 | 09:26

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում երեկ պատասխան հանդիպումներն անցկացրին Հայաստանը ներկայացնող թիմերը: Արդյունքներին ընթերցողը կարող է ծանոթանալ թերթի էլեկտրոնային էջից, իսկ մեր թիմերի մրցելույթների հնարավորինս ծավալուն անդրադարձը` «Իրատեսի» հաջորդ համարում։

Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը կարողացել է հաղթահարել «Ալաշկերտը»՝ տնային խաղում նվազագույն հաշվով առավելության հասնելուց հետո արտագնայում ոչ-ոքի խաղալով «Սանտա Կոլոմայի» հետ՝ 1:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ