«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հոգուս խորքում տխրում եմ»

«Հոգուս խորքում տխրում եմ»
13.10.2017 | 08:09

Ազգային ընտրանու կազմում արտագնա խաղում Բրազիլիայի ընտրանուն 0։3 հաշվով զիջելուց ու աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության իրավունքից զրկվելուց հետո Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է ընտրանու կազմում իր մրցելույթները դադարեցնելու մասին. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Այս տարիների ընթացքում մենք ներդրել ենք մեր բոլոր ուժերը յուրաքանչյուր խաղում: Հոգուս խորքում տխրում եմ, սակայն միևնույն ժամանակ հպարտ եմ այս ֆուտբոլիստներով ու մարզիչներով»:


Տեղեկացնենք, որ ազգայինում մրցելույթների դադարեցման հայտարարությամբ է հանդես եկել նաև Արիեն Ռոբենը: Նա երկար տարիներ եղել է Նիդերլանդների ընտրանու առաջատարներից մեկը: Չիլիի հավաքականի օրինակով աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության իրավունքից զրկվել է նաև Հոլանդիայի ընտրանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ