«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չորրորդ տուրը եղել է հաղթական

Չորրորդ տուրը եղել է հաղթական
01.11.2017 | 14:12

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Նիդերլանդների հավաքականին ու հավաքած 7 միավորով հունգարացիների ու խորվաթների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մերոնց այսօրվա մրցակիցը Հունգարիայի ընտրանին է:


Չորրորդ տուրը հաջող է եղել և մեր կանանց հավաքականի համար: Այն 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Հունաստանի առաջին ընտրանուն: Վեց միավորով մեր կանայք աղյուսակի վերին հատվածում են: Օրվա մեր մրցակիցը վիրուհիներն են:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ