Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հենրիխ Մխիթարյանը՝ փետրվարին «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ փետրվարին «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ
08.03.2018 | 22:53

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: «Արսենալը» իր պաշտոնական կայքէջում հաղորդում է, որ Մխիթարյանը առաջին տեղում է քվեարկության մասնակիցների գրեթե երեք քառորդի ձայներով, երկրորդը Նաչո Մոնրեալն է, երրորդը՝ Աարոն Ռամսին:

Լոնդոնյան ակումբում իր առաջին լրիվ ամիսը հայ ֆուտբոլիստը սկսել է փայլուն մարզավիճակում, երեք գոլային փոխանցում է կատարել Լիվերպուլի «Էվերտոն»-ի հետ խաղում, որում լոնդոնյան ակումբը հաղթել է 5:1 հաշվով, ևս երկուսը՝ Եվրոպայի լիգայի մրցաշարում շվեդական «Էսթերսունդս»-ի հետ արտագնա հանդիպմանը, որում «զինագործները» առավելության են հասել 3:0 հաշվով: «Փաստացի, Մխիթարյանը փետրվարին միջինը յուրաքանչյուր 65,8 րոպեում կատարել է մեկ գոլային փոխանցում:

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ