Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հենրիխ Մխիթարյանը կրկին հարված է ստացել ծնկին

Հենրիխ Մխիթարյանը կրկին հարված է ստացել ծնկին
30.04.2018 | 11:14

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Մանչեստր Յունայթեդի» հետ արտագնա խաղին: Նա «զինագործների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 76-րդ րոպեին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ կրկին վնասվածք է ստացել: «Մխիթարյանին փոխարինեցի, նա կրկին թեթև հարված էր ստացել ծնկին, նույն բանը, ինչ նախկինում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:


Մխիթարյանն այդ խաղում գոլ խփեց նախկին թիմին:

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ

չի լինի