Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեսութ Օզիլի՝ ռասիստական դրսևորումների պատճառով հավաքականը լքելը լուրջ ահազանգ է

Մեսութ Օզիլի՝ ռասիստական դրսևորումների պատճառով հավաքականը լքելը լուրջ ահազանգ է
24.07.2018 | 00:14

Գերմանիայի արդարադատության նախարար Կատարինա Բարլիայը, մեկնաբանելով Գերմանիայի ազգային հավաքականի արդեն նախկին խաղացող, ծագումով Թուրքիայից հայտնի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ ազգային հավաքականը լքելու որոշումը, նշել է, որ դա կարևոր ահազանգ է իրենց համար, գրում է diken.com.tr կայքը։

«Մեսութ Օզիլի պես մեծ ֆուտբոլիստի՝ ռասիստական դրսևորումների պատճառով հավաքականը լքելն ու Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Օզիլին պաշտպանության տակ չառնելը կարևոր ահազանգ պետք է լինի մեզ համար»,- ասել է նախարարը։ Օզիլն ավելի վաղ խոսելով իր որոշման մասին՝ ասել է․ «Երբ հաղթում եմ՝ գերմանացի եմ, երբ պարտվում՝ ներգաղթյալ»։


Ֆուտբոլիստը Գերմանիայում նաև սուր քննադատությունների էր ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ լուսանկարի ու Թուրքիայում նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում ունեցած հանդիպման համար։
«Դա քաղաքականության կամ ընտրությունների հետ կապ չունի, դա ուղղակի հարգանքի դրսևորում է այն երկրի բարձրագույն ղեկավարության հանդեպ, որին պատկանում է իմ ընտանիքը»,- ասել է Օզիլը։

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ