Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լավագույնը՝ ֆուտբոլի պատմության մեջ

Լավագույնը՝ ֆուտբոլի պատմության մեջ
24.07.2018 | 12:37

Բրիտանական Opta Sports վիճակագրական ընկերության վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Ընկերության ներկայացուցիչներից մեկն ասել է, որ իրենք նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ վերլուծել են ուշ խփած հաղթական գոլերի ու սենսացիոն արդյունքների վիճակագրությունը: Opta Sports-ը համարում է, որ առաջնության գլխավոր սենսացիան մինչ այդ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանու անհաջողությունն էր:


Մրցաշարում հանդիպման 89-րդ րոպեից հետո խփվել է ինը հաղթական գնդակ: Աշխարհի առաջնության վերջին հինգ մրցաշարերում միասին վերցրած ավելի քիչ գնդակ է խփվել հանդիպման ավարտական մասում, քան այս վերջինում: Անգլիացի վերլուծաբանները մնացած միտումներից առանձնացրել են նաև ստանդարտ դիրքերից խփած գոլերը: Ինչ վերաբերում է տեսագրության դիտարկման միջոցով դարպասի գրավման փաստին, ապա այն այս առաջնության մենաշնորհն էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ էր կիրառվում ու գերազանցապես իրեն արդարացրեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ