Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես այլ մարզիկ եմ, այլ մարդ եմ՝ այլ ուղեղով»

«Ես այլ մարզիկ եմ, այլ մարդ եմ՝ այլ ուղեղով»
02.11.2018 | 02:54

Առիթը բաց չի թողել ու իր բացառիկությունն է հիշել «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (սա երևի պորտուգալացիներին բնորոշ բնավորության գիծ է. հիշենք, որ իր բացառիկության, անկրկնելիության մասին սիրում է խոսել և Ժոզե Մոուրինիոն)՝ ասելով, որ իր տարիքում ֆուտբոլիստներից շատերը մեկնում են կամ Չինաստան կամ Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի այնտեղ երկարաձգեն ու դրանով ավարտեն մարզիկի իրենց կարիերան:


«Իմ տարիքում ոչ մի ֆուտբոլիստ մեծագույն ակումբից մյուս մեծագույն ակումբ չի տեղափոխվում՝ այն էլ հարյուր միլիոն եվրոյի դիմաց: Ես այլ մարզիկ եմ, այլ մարդ եմ՝ այլ ուղեղով: Հնարավոր է, որ այդ պատճառով եմ բարձունքում մնացել մոտ քսան տարի: Իմ տարիքում, ասում եմ դա մեծագույն հարգանքով նրանց հանդեպ, ովքեր այդպես են վարվել, ֆուտբոլիստներն ուղևորվում են Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Հնդկաստան և ավարտում են կարիերան՝ չունենալով իրենց մակարդակը պահպանելու անհրաժեշտություն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում France Football-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ