Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վերադարձ՝ մեդալներով

Վերադարձ՝ մեդալներով
26.03.2019 | 01:39

Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի ընտրանին մասնակցում էր չորս մարզիկով: Մարտի 22-ին Արթուր Թովմասյանի արծաթե ու Վահագն Դավթյանի բրոնզե մեդալներին Արթուր Դավթյանը մրցումների վերջին օրը ավելացրել է ևս մեկ մեդալ: Հենացատկում նա վաստակել է 15,058 միավոր ու տեղ զբաղեցրել երրորդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ նժույգ-թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը ցույց է տվել 5-րդ արդյունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ