Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երբ ԱԺ ղեկավարությունն ու հանձնաժողովի նախագահը իրար վրա են գցում «վտանգավոր» հարցը

Երբ ԱԺ ղեկավարությունն ու հանձնաժողովի նախագահը իրար վրա են գցում «վտանգավոր» հարցը
29.03.2019 | 00:51

Վերջերս «Իրատեսը» «Համահայկական ազգային համաձայնություն» ճակատի անդամ Արթուր Արմինի հետ հարցազրույց էր հրապարակել, տեղեկացնելով, որ շարժման անդամները ԱԺ են ուղարկել նամակ, որով պահանջում են տնտեսաքաղաքական գնահատական տալ ՀՀ երեք նախագահների գործունեությանը և ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի իրավունքը։ Խորհրդարանից ստացել էին գրեթե ոչինչ չասող մի պատասխան, որից պարզ էր դարձել, որ նամակն ԱԺ ղեկավարությունն ուղարկել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, որի նախագահ Վլադիմիր Վարդանյանից ճշտել` տնտեսաքաղաքական գնահատական տալու՞ են երեք նախագահների գործունեությանը։ Պարզվեց` ոչ տեսել, ոչ լսել են այդ նամակի մասին։ «Հետո էլ, մեր հանձնաժողովը նման հարցերի պատասխան չի կարող տալ, դա մեր իրավասությունների ոլորտից դուրս է։ Եթե անգամ նման նամակ գա մեզ մոտ, դա մեր լիազորություններից դուրս է»,- ասաց պատգամավորը, վստահեցնելով, որ իրենք գնահատական չեն կարող տալ, իսկ ընդհանուր ԱԺ-ի անունից չի կարող խոսել։


Փաստորեն, Վլադիմիր Վարդանյանը ոչ միայն հերքում է, որ նամակն իր հանձնաժողովում է, այլև չգիտի, որ ԱԺ ղեկավարությունը հենց իր ղեկավարած հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է դիտարկում հարցը, ավելին, «ի գիտության և ի քննարկման» ուղարկում այն։ Իսկ մեզ մնում է ընդամենը հրապարակել ԱԺ-ից ստացված պատասխան նամակը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ