ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երկրում լարվածությունը չի թուլանում

Երկրում լարվածությունը չի թուլանում
14.04.2019 | 07:41

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցող իրադարձությունները վերջին մեկ տարվա ընթացքում ՏԻՄ-երում առկա մթնոլորտի արտացոլանքն է։ Ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ համայնքներում քաոսային իրավիճակ է։ Եվ ամենավտանգավորը՝ այս ամենն ուղեկցվում է կրակոցներով, փոխադարձ սպառնալիքներով, քրեածին իրավիճակով։ Իսկ իշխանությունը կարծես կրակի վրա յուղ լցնելու մարտավարություն է մշակել։ Գալիս են, կանգնում գյուղի մեջտեղում, թե բա ստուգել ենք, չարաշահումներ գտել։ Այդպես է այսօր էլի վարվել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ հայտարարելով. «Դուք դիմել էիք ՊՎԾ, մենք էլ արձագանքել էինք եւ ուսումնասիրություններ սկսել գյուղում: Հայտնաբերել ենք չարաշահումներ: Տեղեկանքն ուղարկել ենք դատախազություն: Երկուշաբթի այն կլինի դատախազությունում»:

Երբ կապացուցվի չարաշահումների հիմնավորությունը, այն ժամանակ պաշտոնյան կարող է հանրության առաջ հայտարարել, որ համայնքում եղել է նման դեպք։ Բայց գնալ կանգնել լարվածության էպիկենտրոնում, կողմերից մեկի հանդեպ մեղադրանքներ հնչեցնել, դրանով ինչ են փորձում ապացուցել, արդյոք դրանից հետո իրավիճակը հանդարտվում է։ Կամ ընդհանրապես ինչու՞ է ՊՎԾ-ի ղեկավարը գյուղ գնում, երբ բնակիչների բողոքը նրա ոլորտին բացարձակ չէր առնչվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ