Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ինչ բեռի տակ են մտցնում քաղաքացուն

Ինչ բեռի տակ են մտցնում քաղաքացուն
13.02.2020 | 12:13

Եվրոպական կառույցներն ու իրենց ղեկավարները «կոտորվեցին» հայտարարելով, որ ՍԴ-ի շուրջ կատարվող գործընթացները խնդրհարույց են։ Քիչ էր մնում աղաչեն իշխանություններին, որ դիմեն Վենետիկի հանձնաժողով։ Ոչ, մեր իշխանություններն անդրդվելի են։ «Наш царь самый лучший царь»․ կասեն մերօրյա արութինզիմզիմովներն ու առաջ կանցնեն։


Պարզապես էլի ամեն ինչ «ջարդվելու» է ՀՀ շարքային քաղաքացու գլխին։ Եթե այս ճանապարհով գնացին ու ՍԴ դատավորներին հեռացրին իրենց պաշտոններից, եթե նրանք դիմեն դրսի դատական ատյաններին, միանշանակ կշահեն գործն ընդդեմ Հայաստանի, իսկ Փաշինյանի անձնական նկրտումները «կփոխհատուցվեն» մի կերպ «յոլա» գնացող քաղաքացու գրպանից։ Հիմա այդքան շատ ժողովրդի անունից խոսող ու ժողովրդի ձայնը կարևորող իշխանությունը հասկանու՞մ է, թե ինչի տակ է «մտցնում» շարքային քաղաքացուն։ Այսինքն, քաղաքացին գնա հանրաքվեի, «այո» ասի ու հետո եթե ՍԴ գործող դատավորներն իրենց իրավունքները պաշտպանեն եվրոպական դատարում, նրանց իր գրպանից կվճարի քաղաքացին՝ իսկ կատարած ընտրության համար։ Ավելին, դա վճարելու են անգամ «Ոչ» ասող քաղաքացիները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ