Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2020 | 00:03

Ինչպես կապրեինք, եթե ցուրտ մի օր
Մեզ չգտնեիր
Ցեխաջրերի պարարտ խորքերում:
Ի՞նչ կանեինք մենք
Ապականության ոլորաններում.
Եթե հեզահունչ շունչդ կենդանի
Մի օր չդիպչեր մեր ճակատներին`
Սառցե մահվան մեջ անվերջ դեգերող.
ՈՒ չասեիր մեզ` Տալիթա կումի:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ