Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը կոնկ­րետ քայլ է են­թադ­րում

Պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը կոնկ­րետ քայլ է են­թադ­րում
27.11.2020 | 00:29

Նի­կոլ Փա­շի­նյա­նը պարզ քա­ղա­քա­գի­տա­կան հաս­կա­ցու­թյուն­ներն էլ է ի­մաս­տազր­կում։ Երբ ա­սում է, թե ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նա­տուն ինքն է և գի­տակ­ցում է իր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ոչ միայն վեր­ջերս տե­ղի ու­նե­ցա­ծի, այլև ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի հար­ցում, չի՞ հաս­կա­նում, որ դա ո­րո­շա­կի քայլ է են­թադ­րում։ Քա­ղա­քա­կա­նու­թյունն էլ իր կա­նոն­ներն ու­նի, ու որ­քան էլ Փա­շի­նյանն ի­րեն ա­մեն ին­չից դուրս դնի, դրա­նից ի­րո­ղու­թյուն­նե­րը չեն փոխ­վում։ Ե­թե դու ստանձ­նում ես պա­տաս­խա­նատ­վու­թյուն տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար, քա­ղա­քա­կան ա­ռու­մով դա նշա­նա­կում է հրա­ժա­րա­կա­նի դի­մում։ Չի լի­նում այն­պես, որ խոս­տո­վա­նես քո մեղ­քը ու շա­րու­նա­կես աշ­խա­տել՝ իբր ո­չինչ չի ե­ղել։ Երբ մե­կը մարդ է սպա­նում ու խոս­տո­վա­նում այդ մա­սին, մենք չենք ա­սում, չէ՞, լավ, ինչ ե­ղել-ե­ղել է, գնա, քեզ հա­մար քեֆ քա­շիր։ Սպա­նո­ղը ձեր­բա­կալ­վում է և, ըստ դա­ժա­նու­թյան ու մի­տում­նա­վո­րու­թյան չա­փի, ստա­նում իր դա­տավ­ճի­ռը։ Հի­մա այս մար­դը հան­ցանք է գոր­ծել պե­տու­թյան հան­դեպ, 5000 ըն­տա­նի­քի ճրագ է մա­րել, ար­ցախ­ցուն քշել է իր տնից ու խոս­տո­վա­նել, որ այդ ա­մե­նի պա­տաս­խա­նա­տուն ինքն է, և որ այս վի­ճակն այ­լընտ­րանք չու­ներ։ ՈՒ, այս ա­մե­նին զու­գա­հեռ, սառ­նասր­տո­րեն հայ­տա­րա­րում է՝ թո­ղեք իմ վար­չա­պե­տա­կան ա­թո­ռը շա­րու­նա­կեմ վա­յե­լել։ Իսկ սա ա­վե­լի մեծ հան­ցա­գոր­ծու­թյուն է, ո­րով­հետև մար­դը գի­տակ­ցա­բար հայ­րե­նի­քը հասց­րել է ան­դուն­դի եզ­րին, բայց ա­ռայ­սօր ոչ միայն ճա­ղե­րի հետևում չէ, այլև շա­րու­նա­կում է պե­տու­թյուն ներ­կա­յաց­նել։


Իսկ ե­թե չի հաս­կա­ցել, որ, ա­մեն ան­գամ կրկ­նե­լով ինք­նա­խոս­տո­վա­նա­կան «ցուց­մուն­քը», ա­վե­լի մեծ հան­ցան­քի մա­սին է վկա­յու­թյուն տա­լիս, նշա­նա­կում է՝ նրա հան­դեպ կի­րառ­վող ցան­կա­ցած ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն քիչ է լի­նե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ