«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մինչև քայլ չանենք, սա անվերջ շարունակվելու է

Մինչև քայլ չանենք, սա անվերջ շարունակվելու է
24.04.2024 | 17:58

Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու համեմատ և՛ քանակով, և՛ ռազմական առումով տոտալ անհավասարություն։

Ելքի բացակայությունը, ուզած թե չուզած, ստիպեց անել անհավանականը' տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ մեջքից հասցրած հարվածը։
Հիմա Հայաստանն է նույն վիճակում, ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հենց դա՞ են սպասում սա պլանավորողները, ստեղծում են մի մղձավանջ, որ ստիպված լինենք քայլ կատարել։ Մինչև չանենք, սա անվերջ շարունակվելու է։
Այն ժամանակ Արցախում կատարված ամենադժվար քայլը Կևորկովին երկրից հանելն էր։ Նույն խնդիրը հիմա Հայաստանում է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ