Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ո՞րն է լինելու մեր պատասխանը

Ո՞րն է լինելու մեր պատասխանը
19.02.2025 | 20:11

Մամուլից հայտնի դարձավ, որ միջազգային հանցագործ, ցեղասպան Ալիևի գրպանային դատարանի հերթական շինծու նիստում ընթերցվել է մեղադրական, այսպես կոչված, եզրակացության եզրափակիչ մասը, որտեղ ադրբեջանցիների նկատմամբ վերջին տասնամյակներում կատարված «ծանրագույն հանցագործությունների» կազմակերպիչներ են նշանակվել Վազգեն Մանուկյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը և այլք։

Բաքվի բռնապետը, ոգևորված ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքից, որոշել է ազատություն տալ իր թաքնված բնազդներին և ախորժակին, այսպես՝

Արցախի դեմ պատերազմում ագրեսոր երկիր, էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը հայտարարել է, թե արցախյան պատերազմների ժամանակ իբրև թե կրել է «ավելի քան 100 միլիարդ մանաթի (ավելի քան 58 միլիարդ ԱՄՆ դոլարի) վնաս։

Իսկ հաջորդ շինծու դատական նիստը նշանակված է փետրվարի 20-ին՝ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի խորհրդանշական օրը։ Ո՞րն է լինելու մեր պատասխանը․․․ հուսամ՝ ոչ հերթական ընտրություններին պատրաստվելու մասին ասուլիսները, ընդդիմության միասնության կոչերը սև ձեռքի կողմից կառավարվող դավադրության վերագրող զգայացունց պատումները, ազգային հարցեր բարձրացնող յուրաքանչյուր ուժի կամ անձի մասին լավագույն դեպքում թերահավատ, իրականում ուղղակի զրպարտություն արտաժայթքելը, հայ գերիներին Հայաստանից Արցախ զրպարտելը, սեփական կերպարներն արմունկներով առաջ մղելը՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով և այլ քաջածանոթ գործողությունների դիպաշարեր․․․

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ