Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երբ գրանտով պատվեր ես կատարում, ստացվում է, որ ազգային շահը ստորադասում ես փողին

Երբ գրանտով պատվեր ես կատարում, ստացվում է, որ ազգային շահը ստորադասում ես փողին
20.07.2025 | 17:54

Ժամանակին, երբ գործում էր Լաչինի միջանցքը, անուղղակիորեն ադրբեջանական կողմը մերթ ընդ մերթ լսեցնում էր «Միջանցք՝ միջանցքի դիմաց» համաձայնագրի կնքման հնարավորությունը: Դա դիտարկվում էր նոյեմբերի 9-10-ի հայտարարության 9-րդ կետի կատարում, որը պետք է վերահսկեր ռուսական հատուկ ծառայությունը: Այդ ժամանակ մորուքով և առանց մորուք, չռած աչքերով և խրոխտ ձայնով եթերում հայտնված «հայրենասեր» և «ազգասեր» «փորձագետները», մեկը մյուսին հերթ չտալով, հակառուսական խրոխտ ելույթներ էին ունենում ընդդեմ միջանցքային տրամաբանության: Նրանց համար կարևորը արևմտյան գրանտներին համապատասխան պատվերները կատարելն էր և իշխանություններին քծնելը: Իհարկե, արցախահայության ճագատագիրը նրանց չէր հետաքրքրում: Հանրային հեռուստաընկերության եթերում նրանք «փայլում» էին հակառուսական ելույթներով: Հետևանքը մենք տեսանք: Հայոց պատմության մեջ չտեսնված աղետը. մոնղոլական տիրապետության ժամանակ նույնիսկ Արցախը չէր դատարկվել: Այժմ, երբ պարզվեց, որ միջանցք տալը արդեն ձեռնտու է Արևմուտքին, այլևս նրանք կա՛մ չեն երևում, կա՛մ էլ ծիծաղելի հեքիաթներ են հորինում, իբր Ալիևը վախենում է Արևմուտքից, չի հարձակվում ռուսների պատվերով և այլ «դարակազմիկ հայտնագործություններ»:

Այսպես է լինում, երբ գրանտով պատվեր ես կատարում, և ստացվում է, որ ազգային շահը ստորադասում ես փողին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3729

Մեկնաբանություններ