Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

«Մի կաթիլն էլ ես եմ»

«Մի կաթիլն էլ ես եմ»
04.08.2025 | 11:36

Արդեն շուրջ 70 տարի ուտում եմ իմ հայրենիքի հացը, իսկ որևէ կերպ տվե՞լ եմ ինձ կերակրողի պարտքը։

- Երևի։

40 տարի մանկավարժություն։ Գիտե՞ք, հեշտ չէ, դժվար է։

Գիտելիք տալը, կրթելը դժվար չէ, դյուրին է, եթե ունես։

Դաստիարակելը 50/50 է, նայած, թե որ երեխան ինչպիսի ընտանիքից է։

Կարևորը մնաց, աշխատանքիդ` ցանածիդ բերքահավաքը։

Դարձա և 30 տարի աշխատեցի որպես գյուղական դպրոցի հիմնադիր տնօրեն։

Այդ ընթացքում իմ հազարավոր շրջանավարտներից մանկավարժներ, բժիշկներ, իրավաբաններ, գիտական կոչում ունեցողներ սպաներ, չեմպիոններ (սպորտ) և այլ ոլորտների անձինք տվեցի։

Ցավոք, և... 44 օրյա պատերազմում հավերժացած։

Իմ ղեկավարման 30 տարիների ընթացքում չեմ տվել միայն դատապարտյալներ և զինվորական ծառայությունից խուսափածներ։

Այսքանը ես չեմ, չէ՞։

Մանկավարժական կոլեկտիվն է, չէ՞։

Բայց մի կաթիլն էլ ես եմ, չէ՞։

Է՜խ, Լոպես, Լոպես…

Քեզ վարձատրող, քո վրա միլիոնավոր դոլարներ ծախսողները գիտե՞ն, որ մենք ՀԱՅՐԵՆԻՔԸ ստեղծում ենք ԿԱԹԻԼ ԱՌ ԿԱԹԻԼ և կաթիլ առ կաթիլ հալվում ենք մոմի պես մեր աղոթքներով։

Է՜խ, Լոպես, Լոպես,

Դու մեղավոր չես։

Երգի՛...

Անդրանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4588

Մեկնաբանություններ