Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քարոզչությամբ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել հնարավոր չէ

Քարոզչությամբ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել հնարավոր չէ
30.08.2025 | 15:43

Ինչպես տեսնում ենք, ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի կենտրոնում առայժմ խաղաղության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցերն են: Քննարկումների առյուծի բաժինը այս թեմաներն են կազմում: Բայց ինչ-որ պահի, երբ ընտրությունները առավել մոտ կլինեն, համոզված եմ, որ առաջին պլան կգան նաև սոցիալ-տնտեսական հարցերը: Իշխանությունները կբերեն փաստական և վիճակագրական տվյալներ զարգացման, կենսամակարդակի աճի, սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացման մասին, ընդդիմությունը նույն ակտիվությամբ կքննադատի և հակափաստարկներ կներկայացնի: Ինչ հետևություններ կանեն մեր ընտրողները, համոզված եմ, որ վճռական նշանակություն կունենա 2026-ին:

Ներկա քաղաքական գործընթացները վկայում են, որ սոցիալական գործոնը առաջնային նշանակությունը պահպանում է բոլոր երկրներում: Պաշտոնական վիճակագրության նկատմամբ դրական և բացասական վերաբերմունքը պայմանավորված է յուրաքանչյուր մարդու կողմից իր սոցիալական կացության գնահատականով: Իհարկե խաղաղության պահպանումը ուժեղ փաստարկ է լինելու իշխող քաղաքական ուժի ձեռքում, որն ինտենսիվ օգտագործվելու է նախընտրական ամիսներին: Մնում է սոցիալական վիճակի և կենսամակարդակի գործոնը: Սա առավել բարդ խնդիր է, որովհետև քարոզչությամբ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել հնարավոր չէ: Ի դեպ, կա երկու իրողություն սոցիալ-տնտեսական զարգացման հայաստանյան իրականության չափման համար, որոնք, չգիտես ինչու, կարծես քննարկումներից դուրս են մնում: Դրանք են.

1. ներգաղթ-արտագաղթ հարաբերակցությունը,

2. օտարերկրյա ներդրումների չափերը:

Այս երկուսը ինձ և շատերի համար սոցիալ-տնտեսական զարգացման իրական չափման միջոց են:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4804

Մեկնաբանություններ