Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Ձեր իմաստնության բարձունքից, իմ միամիտ հարցին պատասխանեք, խնդրում եմ

Ձեր իմաստնության բարձունքից, իմ միամիտ հարցին պատասխանեք, խնդրում եմ
05.09.2025 | 11:55

Կարդում, ավելի հաճախ էլ լսում եմ՝ «300 հազար ադրբեջանցի վերադառնալու են Հայաստան»:

Ես անգրագետ, լոռեցի միամիտ մարդ, դուք հազար մաղից հաց կերած, յոթ ծովին մերան գցած իմաստուն ու ամենագետ հարգարժան իմաստուններ:

Չեմ վիճում ձեզ հետ, որ ասում եք՝ գալու են, ուրեմն մի բան գիտեք էլի, որ այդպես վստահ ասում եք:

Ձեր այդ իմաստնության բարձունքից, իմ միամիտ հարցին պատասխանեք, խնդրում եմ:

Այդ 300 հազարը որպես ի՞նչ են գալու:

Որպես պատա՞նդ , թե՞ որպես կամավոր գերի:

Գալու են, որ Աստված չանի, Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, տանենք էդ 300 հազարին հարձակվող զորքի առաջ կանգնեցնենք ու ասենք կոտորեք ձեր ցեղակիցների՞ն, թե՞ հավաքելու ենք դրանց ու ասենք, եթե հարձակվես մենք ենք կոտորելու:

Թե՞ գալու են որպես ՀՀ լիրավ քաղաքացի, ընտրելու և ընտրվելու, բանակ զորակոչվելու, պաշտոններ զբաղեցնելու բոլոր իրավունքներով:

Շատ կուզեի ասեիք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ