ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Մենք պատրա՞ստ ենք արդյոք այս աշխարհաքաղաքական թակարդին

Մենք պատրա՞ստ ենք արդյոք այս աշխարհաքաղաքական թակարդին
06.03.2026 | 12:05

Կարծում եմ, որ Ադրբեջանն արդեն ստիպված է հանել չեզոքության դիմակը և այլևս չի կարող պահպանել լռակյաց դիտորդի կարգավիճակը։ Արցախյան պատերազմում Իսրայելի տրամադրած ռազմական ու տեխնոլոգիական աջակցությունը հենց այնպես չէր տրվել ազերիներին։ Այդ «բարաթը» վաղ թե ուշ դրվելու էր սեղանին, և հիմա հենց այն պահն է, երբ Թել Ավիվը կարող է պահանջել փոխհատուցում՝ Իրանի դեմ հնարավոր գործողություններում։

Իսկ Ադրբեջանին պետք է «լեգիտիմ հիմք»՝ Իրանի դեմ պաշտոնական ռազմաճակատ բացելու համար։ Եվ այստեղ նրանք կրկին օգտագործում են իրենց հին ու փորձված մեթոդը` Խոջալուի փնթի ձեռագիրը։

Հիշենք Խոջալուն, երբ սեփական ժողովրդին կոտորեցին ու բարդեցին հայերիս վրա՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում տեսնենք ադրբեջանական բնակավայրերի կամ օբյեկտների այլ հրթիռակոծություններ, որը կվերագրվի Իրանին։ Իրականում դա կարող է լինել հենց իրենց ձեռքի գործը՝ պատերազմի մեջ մտնելն արդարացնելու համար։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Պատմությունը ցույց է տվել, որ երբ տարածաշրջանի շնաձկները բախվում են, փոքրերին փորձում են դարձնել կամ կեր կամ էլ կամուրջ։ Եվ երբ անցկացնում ես պատմական զուգահեռներ, տեսնում ես, թե ինչպես Առաջին աշխարհամարտի տարիներին մեծ տերությունների շահերի բախումը բերեց մեր ազգային ողբերգությանը, այնպես էլ այսօր Իսրայելը պատրաստ է հրդեհել ամբողջ տարածաշրջանը՝ սեփական ամբիցիաները բավարարելու համար։

Կարծում եմ, որ մենք պետք է լինենք առավել քան զգոն և Աստված մի արասցե, որ այս եռացող կաթսայի մեջ մենք ոտատակ գնանք։ Մեր դիվանագիտությունն ու բանակը պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի, քանի որ հարևանի ինքնահարվածը կարող է շատ արագ վերածվել մեր սահմանների վրա հարձակման։

Հիմա հարց է առաջանում՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք այս աշխարհաքաղաքական թակարդին, թե՞ ապավինում ենք էլի «որտեղ կտրավ կապը» կամ «լավ կլինի» հայկական տարբերակին։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ