Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Նիկոլական տրամաբանությամբ

Նիկոլական տրամաբանությամբ
22.06.2026 | 12:38

Մենք հպարտ ենք, որ Հայաստանը չի մասնակցում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Եթե ուշադիր ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ աշխարհի ոչ մի ինքնիշխան պետություն չի մասնակցում։ Չինաստանը, Հայաստանը, Ռուսաստանը։ Իսկ ԱՄՆ-ը մասնակցում է ստիպված, որովհետև ըստ օրենքի՝ հյուրընկալող պետությունը պարտավոր է մասնակցել։ Ուստի մենք հպարտ ենք, որ այդ չինքնիշխանների խաղերին չենք մասնակցում։ Իսկ ով համաձայն չէ մեզ հետ՝ թող գնա Կյուրասաո ու հեղափոխություն անի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ