ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ
05.08.2026 | 12:47

Թեզ 2․ «Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, հետևաբար չպետք է միջամտի պետական կառավարմանը»։

ՓԱՍՏԱՐԿ․ «Այս իրավական ձևակերպումների տակ իշխանությունն ակնկալում է, որ Եկեղեցին պետք է լռի և դառնա հանրային ու ազգային կյանքից մեկուսացված «ծիսակատարությունների գրասենյակ»: Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ»։

ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ․

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից.

Իրավական տեսանկյունից Եկեղեցին չի հավակնում քաղաքական իշխանության կամ պետական ապարատի կառավարմանը։ Սակայն Եկեղեցին չի կարող իրեն օտար համարել այն ժողովրդին, որի հոգևոր մայրն է։ Երբ վտանգվում են ժողովուրդը, խաղաղությունը, սրբավայրերը, եկեղեցական, մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը, Եկեղեցին չի կարող հրաժարվել իր հովվական ու մարգարեական պատասխանատվությունից։

Մարգարեական կոչումը․ Չարիքը՝ չարիք և ստությունը՝ ստություն կոչելը։ Սուրբ Գրքում Աստծո մարգարեները երբեք չեն եղել պետական պաշտոնյաներ, բայց նրանք միշտ բարձրաձայնել են, երբ թագավորներն ու իշխանները արդարությունից շեղվել են, զրկանքների են ենթարկել ժողովրդին կամ անօրինություն կատարել, օրինակ՝ Նաթան մարգարեն՝ Դավիթ թագավորին, Հովհաննես Մկրտիչը՝ Հերովդեսին: Ճշմարտությունն ասելն ու չարիքը հանդիմանելը քաղաքականություն չէ, այլ հոգևոր պարտականություն։

Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելությունը.

Դարեր շարունակ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, հենց Հայ Եկեղեցին է իր վրա վերցրել ազգային ինքնության, պետականության վերականգնման, կրթության, ազգային դիմադրողականության և պետականության վերականգնման գործում կարևոր առաքելություն։ Եկեղեցին ազգային ինքնության հիմնասյունն է, ոչ թե լոկ «մասնավոր կազմակերպություն»։

Քրիստոնեական սերն անտարբերություն չէ. Լռությունը չարիքի կամ անարդարության առջև քրիստոնեական առաքինություն չէ, այլ մեղսակցություն։ Քրիստոսի պատվիրած «երկրի աղն» ու «աշխարհի լույսը» լինելը (Մատթ. 5:13-14) նշանակում է ազդել հասարակության բարոյական առողջացման վրա, այլ ոչ թե փակվել տաճարի պատերի ներսում։

ԱՅՍՊԻՍՈՎ․ Եկեղեցին չի ձգտում քաղաքական իշխանության, բայց նաև չի կարող լռել վտանգի և հանրային անօրենությունների առաջ։ Հոգևորականը, լինելով ՀՀ քաղաքացի և իր հոտի հովիվը, ունի թե՛ քաղաքացիական, թե՛ հոգևոր պարտականություն՝ բարձրաձայնելու հոգևոր, ազգային, հայրենական ու բարոյական այն հարցերը, որոնք վճռորոշ են մեր ժողովրդի գոյության համար։ Սուրբ Գիրքն է պատգամում․

«Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակ. 14:34):

«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով» (@Գործք 20:28):

Հ․Գ․ Այս շարքը ներկայացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի և պատմական փորձի լույսի ներքո հաճախ շրջանառվող հակաեկեղեցական թեզերի պատասխանները։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ