ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քոչվորը չէր կարող նման ուտեստ ունենալ

Քոչվորը չէր կարող նման ուտեստ ունենալ
17.08.2026 | 15:28

Տոլմայի ծագման վայրը Հայաստանն է, սակայն հարևանությամբ հաստատված և ուրիշի հայրենիքը յուրացրած քոչվորները դրա ծագումը վերագրում են իրենց։

Հին հայկական Տոլման տարածված է շատ երկրներում այդ թվում նաև Թուրքիայում, սակայն տոլմայի հայրենիքը միանշանակ Հայաստանն է, քանի որ ուտեստը բնորոշ է երկար դարեր նստակյաց կյանքին անցած ժողովրդի, ով խաղողագործությամբ էր զբաղվում։

Տոլմայի պատրաստելը բավականին երկարատև գործընթաց է, որը նույնպես քոչվորին բնորոշ չէ, նրանց բնորոշ է արագ և հեշտ պատրաստվող ուտելիքներ, այս ամենն ապացույցն է, որ քոչվորը չէր կարող նման ուտեստ ունենալ։

«Հայոց պատմության ակումբ / Armenian history club»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 7303

Մեկնաբանություններ