Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Գագաթը

Գագաթը
23.08.2026 | 00:00

Օգոստոսի 23

Օրվա մեջ պատահող նեղություններին ու փոքր փորձություններին ուշադրություն մի’ դարձրեք: Այլ տեսեք այն նպատակն ու ծրագիրը, որի իրականացման համար էլ դրանք պատահում են:
Եթե լուռ բարձրանալու ժամանակ դուք ձեր հայացքը սևեռեք այդ ընթացքում պատահող ամեն մի դժվարին ու քարքարոտ տեղի վրա ու միայն դրանք տեսնեք, այդ ժամանակ անչափ դժվարին ու անօգուտ կդառնա ձեր վերելքը:
Իսկ եթե մտածեք, որ յուրաքանչյուր քայլը մոտեցնում է ձեզ լեռան կատարին, որտեղից գեղեցիկ ու փառավոր տեսարաններ պիտի բացվեն ձեր հայացքի առջև, այնժամ վեր մագլցելը բոլորովին այլ կլինի:
Դիտվել է՝ 161

Մեկնաբանություններ