Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սևանը ռազմավարական պաշար է, տնտեսական ռեսուրս և Հայաստանի ինքնիշխանության առանցքային բաղադրիչներից մեկը

Սևանը ռազմավարական պաշար է, տնտեսական ռեսուրս և Հայաստանի ինքնիշխանության առանցքային բաղադրիչներից մեկը
30.08.2026 | 19:14

Այսօր Սևանա լճի օրն է։ Եվ սա լավ առիթ է Սևանի մասին խոսելու ոչ միայն բնապահպանական կատեգորիաներով։

2026 թվականը բավականին դրական հիդրոլոգիական դինամիկա է արձանագրում․ միայն հունիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով։ Սա 1927 թվականից իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում հունիս ամսվա համար գրանցված երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նախադրյալներ կան նաև լճից ջրառի ռեկորդային ցածր ծավալ արձանագրելու համար։

Սակայն Սևանը շատ ավելին է, քան պարզապես բնապահպանական օբյեկտ։ Այն Հայաստանի ռազմավարական ջրային պաշարն է, որին բաժին է ընկնում երկրի ազգային ջրային պաշարների շուրջ 96,5%-ը։

XXI դարում ջուրն աստիճանաբար վերածվում է լիարժեք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ռեսուրսի՝ էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցությունների և կրիտիկական հանքային ռեսուրսների կողքին։ Հարավային Կովկասի համար, որը բնութագրվում է գետավազանների անդրսահմանային բնույթով, կլիմայական ռիսկերով և բարձր կոնֆլիկտայնությամբ, հիդրոքաղաքականության նշանակությունը միայն աճելու է։

Առավել ևս՝ հաշվի առնելով, որ ջրային խնդիրներն Ադրբեջանն ավելի ու ավելի նկատելիորեն ներառում է իր քաղաքական դիսկուրսի և Հայաստանի նկատմամբ աճող նկրտումների պայմաններում։

Այս պայմաններում Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի։

Հայաստանին անհրաժեշտ է անցում ջրային ռեսուրսների առավելապես ոլորտային կառավարումից դեպի լիարժեք ազգային ջրային քաղաքականություն, որը պետք է ներառի ռազմավարական պաշարների և անդրսահմանային ռիսկերի գնահատումը, ջրային դիվանագիտության զարգացումը, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացումն ու ջրային կորուստների կոշտ կրճատումը։

Սևանը ռազմավարական պաշար է, տնտեսական ռեսուրս և Հայաստանի ինքնիշխանության առանցքային բաղադրիչներից մեկը։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ