ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերածվել են հարևան պետությունների աշխարհաքաղաքական շահերը սպասարկող ողորմելի կամակատարների

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերածվել են հարևան պետությունների աշխարհաքաղաքական շահերը սպասարկող ողորմելի կամակատարների
19.11.2026 | 14:06

«Անկախությունը սեփական հնարավորությունները տնօրինելու ազատությունն է»։

Անկախության մասին վերոնշյալ ձևակերպումից ավելի ճշգրիտ մեկնության չեմ հանդիպել։ Իսկ մեր ներկայի գոյաբանական իրականությունն այն է, որ մենք ի զորու չենք նույնիսկ մեր գոյության նվազագույն պայմաններն ինքնուրույն, մեր հնարավորությունների շնորհիվ միայն կյանքի կոչել։ Եթե սա է մեր գոյավիճակը՝ մի՞թե կարելի է, կամ մի՞թե մենք իրավունք ունենք մեծ-մեծ բրդելով՝ ջնջվել աշխարհի քարտեզից։

Գերտերություններն անգամ լիովին անկախ լինել չեն կարող։ Հենց դրա համար են նրանք անընդհատ «աշխարհաքաղաքական ջրեր պղտորում», որ իրենց շահերը կարողանան առաջ տանել։

Ովքեր այս պարզ ճշմարտությունները չեն ընկալում՝ նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են մեզ կործանման տանող այսօրվա հայրենադավ իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուն»։

Քանի որ ինքնիշխանության մասին անընդհատ բարբաջող Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրականում հայրենուրացությունն օրակարգ դարձրած, իրենց դավաճանական գործունեությունն արդեն անգամ առանց թաքցնելու, վերածվել են մեզ դարերով սպանդի ու բնաջնջման ենթարկած հարևան պետությունների աշխարհաքաղաքական շահերը սպասարկող ողորմելի կամակատարների։

Եթե այս օրերի իրականության մեջ չգտնվեի՝ երբեք չէի պատկերացնի, որ հայ ժողովուրդն իր հավաքականության մեջ մեր պետության այս օրհասական վիճակում նման կարգի իներտություն հանդես կբերի և, ինքնապաշտպանական բնազդը կորցրած, անհեթեթ թեմաների շուրջ դատարկաբանելով, կշարունակի պարզապես հետևել միայն իրենց իշխանության երկարաձգմամբ մտահոգված, մեր պետականությունը վերացման տանող այս ազգուրացների գործողություններին։

Տիգրան Գրիգորյան

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ