Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երբ ներսում չկա միասնություն, ղեկավարողներն էլ առաջնորդվում են սեփական շահով, թշնամին միշտ գտնում է իր «Մելիք Շահնազարին»

Երբ ներսում չկա միասնություն, ղեկավարողներն էլ առաջնորդվում են սեփական շահով, թշնամին միշտ գտնում է իր «Մելիք Շահնազարին»
20.11.2026 | 14:37

Մեր մեծերը՝ սկսած Մովսես Խորենացուց ու Փավստոս Բյուզանդից մինչև Խրիմյան Հայրիկ, Ռաֆֆի, Հովհաննես Թումանյան, Գարեգին Նժդեհ և շատ ուրիշներ, դարեր ու տասնամյակներ առաջ մեզ զգուշացրել ու պատգամել են՝ երկիրը դրսից չի կործանվում, երկիրը ներսից քանդում է ներքին թշնամին։

Դարեր շարունակ մեր մեջ եղել է մի ցավոտ արատ՝ անձնական շահը, աթոռն ու խմբային ամբիցիաները պետականությունից և հայրենիքից վեր դասելը։ Դա նորություն չէ, դա դարերով ձգվող շղթա է։

Ամենացավալին այն է, որ պատմության դասերն այդպես էլ չսերտվեցին։ Այսօր էլ նույն ձեռագիրն է՝ նեղ խմբային ու անձնական շահերը, աթոռի ու դիրքի կռիվը շարունակում են ավելի կարևոր լինել, քան պետականությունն ու մեր սրբությունները։ Երբ ներսում չկա միասնություն, իսկ ղեկավարողներն առաջնորդվում են սեփական շահով, թշնամին միշտ գտնում է իր «Մելիք Շահնազարին»՝ Արցախից մինչև մեր օրերի բոլոր կորուստները։

Այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես են արտաքին պարտադրանքով Սահմանադրությունը փոխելու միջոցով ցանկանում հրաժարվել Անկախության հռչակագրից՝ փորձելով մեր պետական փաստաթղթերից ջնջել Արցախի ու Հայոց ցեղասպանության հիշողությունը։

Իսկ գիտե՞ք ինչու է այս ամենը շարունակվում։ Որովհետև չկա պետական դավաճանության համար ամենախիստ պատիժը սահմանող և անխտիր գործող օրենք։ Եվ գիտե՞ք՝ ինչու չկա։ Որովհետև երբ իշխանության ղեկին հայտնվածները փողն ու անձնական շահը վեր են դասում հայրենիքից, նրանք շատ լավ հասկանում են, որ նման օրենքի գործելու դեպքում առաջին պատասխանատուն հենց իրենք են լինելու։

Երբեմն թվում է, թե դավաճանության այս արատն այնքան խորն է արմատացած, որ ասես դարերի խորքից եկող անեծք լինի՝ հենց մեր միջից։

Սուրեն Իշխանյան

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ