Լրագրողները պետք է բոյկոտեն ու հարց չտան այդ մարդուն: Ոչ ոք իրավունք չունի լրագրողին նման պիտակներ կպցնելու: Լրագրողական համայնքն անպայման պետք է սատարի իրենց գործընկերոջը: Բայց ես վստահ եմ, որ բոյկոտ երբեք չեն անի` այսքան ժամանակ չեն արել: Պետք է թողնել, որ այդ մարդն ինքն իրեն խոսի, ի վերջո, կգտնի իր նման մի քանիսին, ու վերջ: Այս մարդը չի հետևում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մարդը չի տեսնում, որ անգամ Թրամփի պես ղեկավարը, երբ որոշեց, որ լրագրողներից մի քանիսը չպետք է մուտք գործեն Սպիտակ տուն, ամբողջ ամերիկյան մամուլը ոտքի կանգնեց, և նա ստիպված եղավ իր թքածը լիզել: Եվրոպայում խնդիր է դրված՝ ատելության խոսքը դարձնել քրեական հանցագործություն: Նիկոլ Փաշինյանը կտրված է այս ամենից: Նա միայն իր անձնական օգուտների մասին է մտածում, սակայն իրավունք չունի իր մաղձը թափել լրագրողների վրա:
Հակոբ Ավետիքյան
«Ազգ» պարբերականի գլխավոր խմբագիր