Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սեփականատիրոջ փոփոխություն

Սեփականատիրոջ փոփոխություն
10.06.2008 | 00:00

Արդեն մեկ ամիս լուրեր են շրջանառվում «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության սեփականատերերի փոփոխության մասին։ Այս լուրը փորձեցինք ճշտել «ԱրմենԱկոբ Թի-Վի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանից։ Վերջինս հաստատեց, որ սեփականատերերի փոփոխություն իրոք եղել է, սակայն անուններ չնշեց՝ համարելով դա կոմերցիոն գաղտնիք։ «Ես, համենայնդեպս, շարունակում եմ սեփականատեր մնալ»,- հստակեցրեց Արմեն Ամիրյանը։

Քանի որ պարոն Ամիրյանը անուններ չնշեց, հետևաբար վկայակոչենք մեր աղբյուրների տեղեկատվությունը, համաձայն որի՝ անհայտ սեփականատերը հայտնի «Comedy club» և այլ շոու ծրագրերի, ինչպես նաև «Ջազվե» սրճարանի սեփականատերերից մեկը հանդիսացող Արթուր Ջանիբեկյանն է։ Մեր աղբյուրի պնդմամբ` կան նաև այլ սեփականատերեր, որոնց անունները դեռևս ճշտվում են։

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10006

Մեկնաբանություններ