-
02.02.2018|
05:26
Վերջին երեք տարում «Մանչեստր Սիթին» իր պաշտպանության գիծն ուժեղացնելու համար ծախսել է 300 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչն աննախադեպ երևույթ է համաշխարհային ֆուտբոլի համար, եթե նկատի ունենանք, որ նախկինում պաշտպանների համար սովորաբար նման կարգի մեծ գումարներ չեն ծախսվել: Փորձենք տեսնել, թե ովքեր են «քաղաքաբնակների» ձեռք բերած այդ աստղայինները:
-
02.02.2018|
05:24
Սանչես-Մխիթարյան փոխանակումը որպես այդպիսին է դիտվում եթե ոչ համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության, ապա առնվազն վերջին տարիների համար: Բանն այն է, որ այս տրանսֆերը դիտարկվում է որպես մեկ միասնություն, քանի որ ակումբները ֆուտբոլիստներին փոխանակել են առանց հավելավճարների:
-
02.02.2018|
05:23
Շտապենք ասել, որ խոսքն առանձին վերցրած երկու մարտի մասին չէ: Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում (72,6 կգ) այս տարվա մայիսի 5-ին կայանալիք Գենադի Գոլովկին-Սաուլ Ալվարես դիմակայությանը, որը վերջնական պատասխան պիտի տա հարցին` այս երկուսից ո՞վ է ավելի ուժեղ:
-
02.02.2018|
05:22
Պրեմիեր լիգայում տուրի հերթական հանդիպումներն էին, իսկ Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի մարզադաշտերում փոթորկում էին գավաթային կրքերը:
-
01.02.2018|
12:57
Լոնդոնի «Արսենալը» ռեկորդային գնով պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ- Էմերիկ Օբամեյանգի հետ: Բրիտանական մամուլը գրում է որ Օբամեյանգի տրանսֆերի գործարքը 56 միլիոն ֆունտ ստեռլինգ է` ավելի քան 79 միլիոն դոլար է:
-
30.01.2018|
09:01
Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: Գործարքի գումարը կկազմի 63 միլիոն եվրո: Գանացու տեղափոխության հետ կապված՝ շրջանառությունից հանվել են Օլիվիե Ժիրուին առնչվող խոսակցությունները. լոնդոնյան ակումբը միանգամից բացառել է Օբամեյանգի տրանսֆերի մասին խոսակցությունները Ժիրուի անվանը համակցելը:
-
30.01.2018|
09:00
Ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը կփոխի ակումբը՝ հայտնվելով Անգլիայում, իսկ ավելի ստույգ՝ «Մանչեստր Յունայթեդում»:
-
30.01.2018|
08:58
Ավարտվել է Վեյկ-ան Զեեի գերմրցաշարը: Այն վեցերորդ անգամ շահել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Դրա համար անհրաժեշտ է եղել թայ բրեքի անցկացում, որտեղ նորվեգացին 1,5:0,5 հաշվով կոտրել է հոլանդացի Անիշ Գիրիի դիմադրությունը (հիմնական մրցաշարում նրանք 13 հնարավորից հավաքել էին 9-ական միավոր):
-
30.01.2018|
08:56
Անցած հանգստյան օրերին տուրի իրենց հանդիպումներն անվրեպ են անցել եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ առաջնությունների բոլոր առաջատարները: Ճիշտ է, դրանք չեն եղել անցնցում («Բավարիան» ու «Բարսելոնը» պարտվելիս են եղել), սակայն վերջին խոսքը, այնուամենայնիվ, եղել է գրանդ ակումբներինը:
-
29.01.2018|
14:23
Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: «Kicker»-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո: