«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները
20.05.2026 | 15:49

Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։

Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։

Ինչ վերաբերում է հիբրիդային ազդեցությանը և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա դա նույնպես հենց Նիկոլի թիմի համար է արվում, և լավագույն ազդեցությունը երեկվա ռուսալեզու «The Insider»-ի հրապարակումն էր։ Ծայրից ծայր սուտ տեղեկություն, որն իշխանության առաջին դեմքերից սկսած մինչև հանրային մամուլ տարածեցին։ Սպասեք միջազգային եվրատերերից SMS-ով ապրող շրջանակների պուլտով կառավարվող հիստերիային։ Բայց լուրջ մի ընդունեք։

Ի՞նչ պետք է անենք մենք՝ մեծացնենք հայկական գործոնը։ Դրսի գործոնների չեզոքացման միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է։

Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, դրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ։ Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ