Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ընդդիմության հիմնական անելիքը սեփական օրակարգով այլընտրանքային իշխանության կերպարի ձևավորումն է

Ընդդիմության հիմնական անելիքը սեփական օրակարգով այլընտրանքային իշխանության կերպարի ձևավորումն է
07.08.2026 | 17:49

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ ուսապարկ մի հիմար բան է հայտարարում, ու ամբողջ ընդդիմությունը օրեր, շաբաթներ շարունակ արձագանքում է այդ հիմարությանը, մեկնաբանում, հակադարձում, հերքում։

Իսկ չե՞ք կարծում, որ այդ հիմարության նպատակը հենց այն է, որ ընդդիմությունը մոռանա իր հիմնական անելիքի մասին ու զբաղվի հիմարություններին արձագանքելով։

Ասենք, իմաստը ո՞րն է, որ արդեն ինչքան ժամանակ է, գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը, գիտնականները, հանրային գործիչների մեծ մասը հերքում են ՔՊ -ի մի ուսապարկի ասած հիմարությունը, թե Լոռին եղել է Վրաստանի մաս։

Դրան պետք էր ոչ թե հերքել, այլ ծաղրել ու վերջ։

Հիմա որ մեկ ուրիշ հիմարություն ասեն, օրինակ՝ Շիրակը եղել է Թուրքիայի մաս, էլի պիտի բան ու գործը թողած հերքե՞ն այդ հիմարությունը։

Ընդդիմության հիմնական անելիքն իշխանությանն ընդդիմանալը չէ, այլ սեփական օրակարգով այլընտրանքային իշխանության կերպարի ձևավորումը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ կարող է անել ընդդիմությունը, եթե լինի իշխանություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ