Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Էսքան տգեղ, տձև ու լկտի վարքուբարք տեսնելիս էլ սիրտ ու հոգի չի մնում խոսելու

Էսքան տգեղ, տձև ու լկտի վարքուբարք տեսնելիս էլ սիրտ ու հոգի չի մնում խոսելու
30.10.2026 | 11:24


Ամեն ինչը սիրուն անելու ձևեր կան։
Խնձորը որ խնձոր է, կարող ես ձեռքերով անհամաչափ կիսել ու նաև կարող ես էսթետիկ կտրվածքով կարապ ստանալ նրանից` նրբագեղ պարանոցով։
Էսքան տգեղ, տձև ու լկտի վարքուբարք տեսնելիս էլ սիրտ ու հոգի չի մնում խոսելու, գործելու, ինչ թե մնաց` խնձորը սիրուն կտրտելու։
Ուղղակի մնում է` խնձորը թափով խփես պատի ճակատին, ոնց կիսվեց, կիսվեց ու ասես` դե գետնից հավաքեք, կերեք, էս է ձեր բաժին խնձորը, դուք սրան եք արժանի ու կներեք` սա էլ է ձեզ շատ...
էսպես է լինում սովորաբար, երբ հասարակ խնդիրը երեխան չի հասկանում, ստիպված խնձորներով են բացատրում նրանց։
Բա հետո՞. երկնքից ընկավ երեք խնձոր, մեկը էս մեկի գլխին, մյուսը` էն դիմացինների, էն երրորդն էլ հաստատ մեր գլխին է ընկնելու, որովհետև անհնար է` էս պայմաններում գոնե մի խնձորաչափ գլխացավ չգա գլխներիս...

Ժաննա Հայրապետյան
Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ