Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան»

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան»
20.02.2026 | 13:34

Իշխանության գալու օրվանից Թրամփն ամենօրյա ռեժիմով խաղաղություններ էր հաստատում: Ավելի քան մեկ տարի անց Ուկրաինական պատերազմը եռում է, Պաղեստինում ակնհայտ ցեղասպանություն է տեղի ունենում, Հնդկաստանն ու Պակիստանն էլի իրար կծոտում են ամեն հարմար առիթով և այլն: Միայն Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև հաստատած «խաղաղությունն» է մնացել Թրամփի «վիտրինայում»: Փաշինյանն ու Ալիևը դարձել են Թրամփի «կունցկամերայի» միակ էքսպոնատները, որոնց ցուցադրելով՝ քաղաքական դիվիդենտներ է շահում իր ներքաղաքական ու աշխարհաքաղաքական դեմքն ու հեղինակությունը փրկելու համար:

Սակայն, եթե Ալիևը Թրամփի ներկայացումներին ոտքի կանգնելու և հոլիվուդյան ժպիտ ցուցադրելու դիմաց կոնկրետ քաղաքական խնդիրներ է լուծում իր պետության համար՝ այն աստիճանաբար դիրքավորելով որպես տարածաշրջանային լրջագույն գործոն, ապա Փաշինյանը զուտ ներքաղաքական խնդիրներ է լուծում՝ իր իշխանությունը ևս մի քանի տարով իր ժողովրդի վզին փաթաթելու նպատակով:

Թե Թրամփի Խաղաղության խորհրդի նիստում Փաշինյանն ի՞նչ հարց կարող է լուծել, բացի գլխաքանակ ապահովելուց, այլ մասնագետի ախտորոշման հարց է: Այլ բան է, թե Փաշինյանի ինքնագնահատականի վրա դա ի՞նչ ազդեցություն է թողնում:

Հիվանդությունը սրվել է այն աստիճան, որ «աշխարհի հացերը» լուծելու «պիծիմինուտկից» հետո գրառում է անում, թե վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ: Որքան փնտրեցի՝ ոչ մի տեղ չգտա տեղեկատվություն, որ Ամերիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարց է քննարկվել: Ավելին, համոզվեցի, որ խոսքը զուտ «այդ երկու տղաների» միջև արդեն կայացած ինչ-որ հաշտության մասին է եղել, այն էլ՝ ինչ-որ պերֆորմանսային տրամադրության մեջ:

Հիմա՝ հարց. Պաղեստինի խաղաղությա՞ն, թե՞ Իրանի վրա չհարձակվելու հարցն է լուծվել: Իսկ գուցե Ռուսաստանը, Չինաստանը կամ էլ, օրինակ, Ֆրանսիան է միացե՞լ Խաղաղության խորհրդին: Այդ ի՞նչն է Փաշինյանին այդքան ոգևորել, որ խաղաղության նկատմամբ վստահությունն ավելի է մեծացել:

Ես, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ.

Թրամփը Փաշինյանի ականջին շշնջացել է, թե՝ արխային գնա, մինչև աշխարհի վերջը Հայաստանի վարչապետն ես լինելու: Բայց չի ասել, թե երբ է լինելու այդ վերջը. գուցե հենց վա՞ղը, երբ ամերիկյան հրթիռները կհարվածեն Իրանին, կամ մյուս օրը, երբ միջուկային գերտերություններից մեկը հանկարծ որոշի, որ թող գրողի ծոցը գնա այն աշխարհը, որի քարտեզի վրա իրենց երկիրը չի լինելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ