«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի գլխավոր ակադեմիկոսի պաշտոնը կստանձնի Հայաստանի նախագահը

Հայաստանի գլխավոր ակադեմիկոսի պաշտոնը կստանձնի Հայաստանի նախագահը
23.06.2026 | 11:06

Կառավարությունից ավետում են, որ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահությունն այսուհետ կգլխավորի Հայաստանի օրվա նախագահը (ՀՀ Կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշում):

ՀՀ նախագահի պաշտոնը մեր պետության ամենաբարձ քաղաքական պաշտոններից մեկն է: Մինչև վերջերս ՀՀ ԳԱԱ-ն ապաքաղաքական, երկրի գիտությունը կոորդինացնող կառույց էր, որը ղեկավարվում էր գիտության ոլորտում և գիտնականների շրջանում հեղինակություն վայելող գիտնականների կողմից: Հիշենք, օրինակ` Վիկտոր Համբարձումյանին: Այժմ Ակադեմիան քաղաքականացվեց: Օրվա իշխանությունն Ակադեմիան, ըստ էության, դիտարկում է իբրև կառավարությանն առընթեր ՊՈԱԿ կամ ՍՊԸ, որը կարող է ղեկավարել օրվա իշխանության կուսակիցը: Սա աննախադեպ և անչափ վտանգավոր կոնցեպտ է: Նախ` որովհետև գիտության ասպարեզն իշխանությունն իր «ձեռքի տակ է» առնում: Դա նշանակում է լծակներ ունենալ գիտնականների վրա, կառավարել գիտության ոլորտ հոսող դրամական միջոցները և տեղ եղած ժամանակ լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով:

Դրանից բացի` Ակադեմիայի նախադեպը կառավարությունը կարող է կիրառել նաև այլ ոլորտներում: Այդ իմաստով, ո՞վ ասաց, որ, օրինակ` կառավարության մեկ այլ որոշմամբ, Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նախագահությունը» շուտով չի ստանձնի ենթադրենք Թորոսյան Արսենը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ