Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Վաղարշակ Հարությունյանը և Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը քննարկել են փոխգործակցության հարցեր

Վաղարշակ Հարությունյանը և Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը քննարկել են փոխգործակցության հարցեր
18.02.2021 | 22:41

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Նա ՊՆ նախարարին է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ Զինված ուժերի կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ։

Դիտվել է՝ 79088

Մեկնաբանություններ