«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տանուլ տվողը լինելու է ոչ թե Անգլիայի ընտրանին, այլ երկիրը կառավարող քաղաքական էլիտան

Տանուլ տվողը լինելու է ոչ թե  Անգլիայի ընտրանին, այլ երկիրը կառավարող քաղաքական էլիտան
10.07.2018 | 01:07

Հունիսի 10-ին ու 11-ին տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Բելգիա, Անգլիա-Խորվաթիա կիսաեզրափակիչ հանդիպումները: Բնականաբար, երկուսում էլ հանդիսատեսն ակնկալում է լարված մրցակցություն, ու որքան էլ կոռեկտ չէ նման դեպքում զույգերից մեկնումեկին առավելություն տալը, սակայն չի էլ կարելի չնշել, որ առաջին դիմակայությունն ավելի շատ եզրափակչին վայել խաղ է:

Եվ այդուհանդերձ, եկեք չթերագնահատենք Անգլիա-Խորվաթիա մրցակցությունը, որտեղ իրար դեմ են ելնելու փորձն ու երիտասարդությունը: Լավատեղյակ ֆուտբոլասերը հրաշալի գիտի, որ այս պարագայում երիտասարդություն կոչվածն առավել բնութագրական է Անգլիայի ընտրանուն, որովհետև այն այդպիսին էլ կա ու ավելի շատ հեռանկարի թիմ է, թեպետ կիսաեզրափակչում հայտնվելն ինքնին մեծ նվաճում է:


Թե այս դիմակայությունում ռուս ֆուտբոլասերի համակրանքը որ հավաքականի կողմը կլիներ, թերևս կարելի կլիներ անվրեպ ասել, եթե չլինեին խորվաթ երկու ֆուտբոլիստի քաղաքական բնույթի հայտարարությունները, որոնք դժվար թե ռուսներին հունից հանած չլինեն, իսկ այնտեղ, որտեղ ռուսի ու առհասարակ Ռուսաստանի ինքնասիրությանն է վերաբերում հարցը, նրանք պապից ավելի պապական են դառնում: Այնպես որ, սկզբունքորեն անգլիացիները կիսաեզրափակչին կարող են և պաշտոնական մակարդակով չներկայանալ, քանզի ռուսները Թերեզա Մեյից էլ, ողջ թագավորական ընտանիքից էլ ավելի ջերմեռանդ են պաշտպանելու Անգլիայի ընտրանուն ու վերջնահաշվում աչքիս էլի տանուլ տվողը լինելու է Անգլիան, սակայն այս դեպքում ոչ թե ֆուտբոլային Անգլիան, այլ Անգլիա պետության գլխին կանգնած քաղաքական թիմը, իսկ թե ինչու հատկապես քաղաքական թիմը, բացատրությունը տվել ենք մեր նախորդ հրապարակումում (տե՛ս «Կա նաև քարեր ժողովելու ժամանակ» նյութը):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

€ավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am