«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ճակատագրական են մեր հանդիպումները մեր կարդացած գրքերի հետ, որովհետև միշտ կրում ենք դրանց ազդեցությունը

Ճակատագրական են մեր հանդիպումները մեր կարդացած գրքերի հետ, որովհետև միշտ կրում ենք դրանց ազդեցությունը
09.09.2026 | 17:15

Մարդկանց հետ հանդիպումներից ոչ պակաս կարևոր ու ճակատագրական են մեր հանդիպումները գրքերի հետ։

Ստ. Զորյանին ուղղված նամակներից մեկն էինք քննարկում այսօր` դասի ընթացքում, ու ես հանկարծ շատ պարզ հիշեցի այն օրը, երբ նվեր ստացա Ստ. Զորյանի հատորները։

Մեր ընտանիքի բարեկամ Khachik Vardanyan-ը ամեն անգամ` գյուղ գալիս, մեր տուն արկղերով գրքեր էր բերում։

Երևի 13֊14 տարեկան էի, երբ հերթական անգամ բացեցի գրքերի արկղը, ու անմիջապես շուրջս տարածվեց Ստ. Զորյանի հատորների յուրահատուկ գրքահոտը։ Բոլոր հատորները հերթով կարդացի` չեմ հիշում ինչքան ժամանակ տևեց, բայց հիշում եմ հաճելի զգացողություններս ու տպավորություններս, որ միշտ վառ կանաչ մնացին այդ 10 հատորների նման։ Ստ. Զորյանի արձակը խաղաղության ու անընդհատ խաղաղվելու մասին է, անգամ եթե պատերազմի մասին է նրա գրվածքը, յուրօրինակ խաղաղություն է տարածում իր շուրջը։ Միտքը պարզ է, երբեմն անպաճույճ, բայց զարմանալի խոր, մարդկային ու ապրված։

Հետո գրքային հանդիպումներս ավելի հաճախակի դարձան ու շարունակվեցին, հայ դասականներից մինչև ռուս և արտասահմանյան գրականություն։

Ամեն մի նոր գրքերի արկղ մի նոր հեղինակի ու գրքի բացահայտում դարձավ...

Երևի ավելի ճակատագրական են մեր հանդիպումները մեր կարդացած գրքերի հետ, որովհետև միշտ կրում ենք դրանց ազդեցությունը, և հազարապատիկ օրհնվեն այն մարդիկ, ովքեր պատճառն են դառնում նման գեղեցիկ, անմոռանալի և բախտորոշ հանդիպումների։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 13865

Մեկնաբանություններ