Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Անգլոսաքսերին անհրաժեշտ է 1920 թվականի Անդրկովկաս

Անգլոսաքսերին անհրաժեշտ է 1920 թվականի Անդրկովկաս
10.02.2026 | 12:15

Կարծիք կա, թե Իսրայելին միջուկային տերություն Միացյալ Նահանգներն է դարձրել: Դա սխալ է: Իսրայելը միջուկային տերություն դարձավ Շառլ դը Գոլի Ֆրանսիայի շնորհիվ:

1960-ականներին գեներալը հրեաներին շատ հետաքրքիր ռեակտոր վաճառեց, որը զենքի արտադրման պոտենցիալ ուներ: Եվ մի քանի տարուց սովետական և ամերիկյան փորձագետները Անտարկտիդայի կողմերը միջուկային պայթյունի հետքեր հայտնաբերեցին: Ֆրանսիական տեխնոլոգիայով և Հարավային Աֆրիկայի փողերով Իսրայելը ձեռք բերեց իր զենքը, բնականաբար, բաժին հասավ նաև աֆրիկացիներին՝ 6 ռումբ: Դրանից հետո ռուսներն ու ամերիկացիք միաժամանակ, ունիսոնով կատաղեցին աֆրիկացիների վրա և խլեցին դրանց ռումբերը, բայց ահա Իսրայելից չխլեցին՝ գերտերությունների կոնսենսուս չկար:

Ինչո՞ւ լեգենդար դը Գոլը որոշեց Իսրայելին ռեակտոր վաճառել՝ հասկանալով, որ դա կհանգեցնի միջուկային զենքի ստեղծմանը: Կարծում եմ, երկու բացատրություն կա:

Առաջին. գեներալն իսկական կաթոլիկ էր, չէր կարող լինել հակասեմիտ, նա չէր կարող չհարգել հազարամյակների ընթացքում հայրենազրկման, բազում տանջանքների ենթարկված մարդկանց ձգտումը իրենց հայրենի հողում հզոր և անվտանգ պետություն կառուցելու: Եվ չէր կարող չհիանալ նրանց համազգային ջանքերի արդյունքներով, Հոլոքոստն էլ, իր հերթին, կոմպենսացիա էր պահանջում: Եվ որոշեց ապահովել հրեաներին լրացուցիչ, մեղմ ասած, միջոցներով:

Երկրորդ. լինելով իսկական կաթոլիկ և մեծ բարոյականությամբ օժտված զինվորական՝ գեներալ դը Գոլը որոշեց իր հոգու պարտքից ազատվել հրեաների օգտին, քանզի, չունենալով որևէ արժանիք և համապատասխանություն, Ֆրանսիան Ստալինի շնորհիվ երկնքից ստացավ մեծ տերության կարգավիճակ և մշտական տեղ ՄԱԿ անվտանգության խորհրդում (Ռուզվելտն ու Չերչիլը կտրուկ դեմ էին), դը Գոլն էլ որոշեց նույն բանն անել Իսրայելի հանդեպ: Իհարկե, Մակրոն Էմանուելը չի խոսում այսօր այս մասին, դե, Ստալինը դեմոկրատ չէր, ամոթ է, բայց այս մասին գիտեն բոլոր նորմալ ֆրանսիացիք, այդ թվում՝ դը Գոլը, որը Մոսկվա կատարած այցի ընթացքում ժամերով կանգնեց Ստալինի շիրիմին և ապշեցրեց բոլորին իր այդ պահվածքով: Ինչ վերաբերում է Իսրայելի ռեակտորին, ապա համոզված եմ, որ դը Գոլի որոշումը միանշանակ չի բխել քաղաքական դրդապատճառներից:

Հիմա գանք Նոր Հայաստան, որտեղ սուքիասյան պարոն գռզոն ասում է, թե, իբր, ամոթ է խոսենք ցեղասպանությունից, մեզ դա վայել չէ, պետք էլ չէ, որ որևէ մեկը դա ճանաչի, պետք է, որ հզոր լինենք (դե, պրն գռզոն իսկական դուխով երևանցի տղա է, չէ՞, բա ամոթ չէ՞ ինքը նվնվա): Ի՞նչ կմտածեր դը Գոլը Հայաստանի ու հայերի մասին՝ պրն գռզոյից բացի տեսնելով նաև, ասենք, ուժեղ պետական գործիչ ու թուրքի շպիոն միրզոյան արոյին, ժողվարչապետ փաշինյանի կողմից վաճառված/հանձնված պատմական հայրենիքի մեկ քառորդը, ղազարյան պետոյի կնգա հրամանը՝ դպրոցներում Փառքի անկյունների վերացման մասին, սեփական պատմությունից և Ցեղասպանությունից հրաժարվելը՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, հանուն անգլոսաքսոնական սրբազան շահերի: Կարծում եմ, դը Գոլը կասեր, որ ժամանակն է հայերին ազգովի տեղափոխել և ուտիլիզացնել Սովետաշենում, այլ առաջարկ նա չէր ունենա:

Էսքանը գրում եմ հատկապես Ռուսաստանից դժգոհ մնացած հայերի համար, որոնք ինձ համար արդեն անտանելի են դառնում: Դուք ի՞նչ եք արել ձեզ համար, որ ռուսներից եք պահանջում: Վաղը Ցեղասպանության վաճառքն էլ եք Պուտինի վրա բարդելո՞ւ: Ասում եք էսօր, չէ՞, թե, իբր, էն խեղճ ժողվարչապետին ստիպեցին ռուսները, որ Պրահայում, որը Ռուսաստանի տարածքում չէ, փաշինյան նիկոլը Ղարաբաղից հրաժարվի էն մարդկանց ներկայությամբ, որոնք ռուս չեն և ընդամենը արևմտյան երկրներ են ղեկավարում, դրանցից մեկն էլ՝ Միշել Շառլը, ժամանակին պեդերաստների գեղեցկության մրցույթի ժյուրիի նախագահ է աշխատել: Ռուսներն են ստիպել փաշինյանին, որ Արցախի բոլոր ուժային կառույցները ճանաչի, մեղմ ասած, ապօրինի զինված խմբավորումներ, համաձայնի անցակետին, հակաահաբեկչական օպերացիա անցկացվի: Իսկ ամենակարևորը՝ Պուտինն է ասել փաշինյանին (ըստ lragir.am-ի և այլ սորոսական ռեսուրսների՝ իր գործակալն է ժողվարչապետը, ամերիկացիների հետ ընդհանրապես կապ չունի), որ հանկարծ չհամարձակվի սեպտեմբերի 19-ին ձեռք բարձրացնել Ալիև էֆենդու վրա: Դե, բաբայան սյամոն էլ, լինելով աֆերիստ ходовик, տգիտության և անբարոյականության մարմնացում, ասում է, որ ռուսները հասան իրենց նպատակին, այն է՝ Ղարաբաղն առանց հայերի:

Նորից վերադառնանք Ֆրանսիա և Իսրայել: Կարծիք կա, թե 1973-ի պատերազմում, երբ Իսրայելը չկարողացավ դիմանալ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի հարվածներին և դադարեցնում էր իր գոյությունը, փրկություն ստացավ Ամերիկայից: Դա թերի կարծիք է: Իհարկե, նախագահ Նիքսոնը երկու օրում 1500 չվերթ զենք ու զինամթերք ուղարկեց: Իհարկե, ճիշտ է, որ Գոլդա Մեիրը զանգել աղաչել է Նիքսոնին, Նիքսոնն էլ գրում է, թե, իբր, հրեաներին օգնել է՝ հետևելով իր մոր հորդորներին մանկության ժամանակ: Իրականում Նիքսոնը շատ բան չէր անի, Բրեժնևն էլ թույլ չէր տա, եթե Գոլդա Մեիրը լաչառություն չաներ ու չսպառնար իր պետության հետ թաղել նաև հարևաններին՝ Շառլ դը Գոլի նվերի միջոցով: Գերտերությունների առաջնորդները հայտնվեցին անելանի դրության մեջ, թույլ չտվեցին Իսրայելին զոհվել. մեկը՝ օգնելով, մյուսը՝ աչք փակելով:

Բանն այն է, որ այսօր էլ աշխարհում կան Շառլ դը Գոլներ, ընդ որում՝ ավելի հզոր: Եվ ի՞նչ է անում հայ ժողովուրդն իր փրկության համար: Ամենավատ բանը՝ հանդուրժում է փաշինյան նիկոլին, որ արդի աշխարհի ամենահզոր մարդը՝ Վլադիմիր Պուտինը, որը կերտում է այսօրվա և ապագայի պատմությունը, գա այն եզրահանգման, որ իրոք եկել է հայ ժողովրդի ուտիլիզացման ժամանակը: Տո լակոտներ, դուք Պուտինի միջոցառումներն եք անտեսո՞ւմ, դուք սահմանադրություն եք փոխո՞ւմ, որ ձեր արևին ազատվեք ռուսական ռազմական ներկայությունից հանուն թուրք-ամերիկյան շահերի՝ չհասկանալով, որ այս հողի կադաստրային վկայականը չունեք: Ինչ էլ անեք, Ռոմանովների պատմական ժառանգությունից Պուտինը չի հրաժարվի, կորցրածն էլ հետ կբերի, ՈՒկրաինան ձեզ օրինակ, ձեր բերած թուրքերն էլ լավագույն դեպքում քամակներդումդ կմնան, բայց ափսոս, որ մենք կարող է չապրենք այս հողի վրա ձեր նման ստոր հակազգային կենդանիների պատճառով:

Ինչևէ, ամերիկյան գործակալական ցանցը 6 տարում կատարեց իր առաքելության առաջին կեսը՝ Արցախը հանձնեց, մնում է երկրորդը՝ սահմանադրության և պատմագրության միջոցով վերացնել նաև Հայաստանը: Անգլոսաքսերին անհրաժեշտ է 1920 թվականի Անդրկովկաս, որից զրկվեցին ռուսների շնորհիվ, և նրանք գնում են ռևանշի: Ճամփի կեսն անցել են: Հետևենք երկրորդ կեսի աշխատանքներին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ