«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Սպիտակ ձիավորի գալստյանը սպասելիս

Սպիտակ ձիավորի գալստյանը սպասելիս
11.06.2026 | 13:01

Ընդդիմությունը գնում է խելամիտ, անշտապ, հավասարակշռված քայլերով՝ պահելով պայքարի ոգին, պայքարողների մեջ խնայելով կուտակած էներգիան։ Անիմաստ, սպոնտան պոռթկումների ժամանակներն անցել են։ Սա պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է սողացող հաղթանակի ուրվականը։ Այսօր, մեկ առ մեկ անհրաժեշտ է հաշվարկել գողացված քվեները, վեր հանել ընտրությունների ընթացքում եղած իրավախախտումներն ու զեղծարարությունները, պայքարում նորանոր բարձրունքներ գրավել, որտեղ, որքան էլ վարչապետական ձմեռ լինի` նույնքան աննկուն է լինելու ընդդիմության ոգին։ Քայլ առ քայլ առաջանալու ենք։ Մինչդեռ, իշխանություններն աննահանջ են դեպի Եվրոպա որդեգրած իրենց ուղուց։

Որքան էլ զգուշացնում են, միևնույնն է, նրանք Հայաստանը տանում են խոշոր երկրների բախման կիզակետով, որտեղ կամա, թե ակամա երկիրը հայտնվելու է խոշորների ոտնատակին։

Հայաստանի նկատմամբ իր պատժամիջոցները կսաստկացնի Ռուսաստանը, ինչի պատճառով հնարավոր է Հայաստանը հայտնվի տնտեսական կոլապսում։ Ժողովրդական զանգվածների թշվառության և տնտեսական վիճակի վատթարացումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։

Սպասվում է, որ աշունն ավելի թեժ է լինելու քան ամառը։

Ահա միայն այդ ժամանակ կխոսի ժողովրդի մեջ ամբարված պայթյունավտանգ էներգիան։ Հրաբուխը կժայթքի ինքնաբուխ։

Կգա ընդդիմության աստեղային պահը և սպիտակ ձիու վրա կհայտնվի խիզախ ձիավորը, ով աներկբա կազդարարի նոր ժամանակների գալուստը։

09.06.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ