Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ

Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ
06.03.2026 | 10:35

Տարածաշրջանային մեծ պատերազմն այդ դեպքում կլինի նաև Հայաստանի սահմանին ու կարող է նույնիսկ մեր շեմից ներս մտնել

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտնել է, թե Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել, հարված է հասցվել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական օդանավակայանին և այլ վայրերի, տուժել է չորս մարդ:

ԶԼՄ-ներում նշվում է 2-4 ԱԹՍ-ների գործադրման մասին:

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքին ԱԹՍ-ներով հարձակման հետ Իսլամական Հանրապետության առնչությունը: Ըստ ԳՇ-ի հայտարարության, Իրանը, հարգելով բոլոր հարևան պետությունների, հատկապես, եղբայրական մուսուլմանական երկրների ինքնիշխանությունը, ժխտում է Իրանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը։

«Սիոնիստական վարչակարգի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն,- նշված է ԳՇ-ի հայտարարությունում։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն, տվյալ գործողությունն իրականացվել է այդ վարչակարգի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով»:

Իրանի արտգործնախարարությունը նույնպես պաշտոնապես հերքել է Իրանի կողմից Ադրբեջանին ԱԹՍ-ներով հարվածելու մասին լուրերը: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, մեկնաբանելով Նախիջևանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպը, հայտարարել է, որ Իրանը հարևաններին հարվածներ չի հասցնում:

«Մենք նշան չենք բռնում մեր հարևան երկրների դեմ… մենք պետք է հետաքննություն անցկացնենք այս միջադեպի վերաբերյալ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , ասել է նա ադրբեջանական «AnewZ»-ի X սոցցանցի էջում հրապարակված տեսահարցազրույցում:

«Իրանի քաղաքականությունը միայն հակառակորդներին հարվածելու նպատակ ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար:

Մենք հայտարարել ենք. եթե տարածաշրջանում լինի որևէ ռազմական բազա, որն օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրան»,- հայտարարել է Ղարիբաբադին և հավելել, որ դա Իրանի քաղաքականությունն է:

Հիմա տեսնենք, թե վերոնշյալ միջադեպին ինչպես են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գլխավոր դատախազությունը և պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել երկրի Անվտանգության խորհրդի նիստ։

Ադրբեջանի նախագահը նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով։

Նա հայտարարել է, որ Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչուների հարվածը որակում է որպես ահաբեկչական գործողություն Ադրբեջանի դեմ։

Բացի այդ, Ալիևն ասել է, որ իրանական անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները։

«Իրանը պետք է բացատրություններ տա ադրբեջանական կողմին, ներողություն խնդրի, իսկ այդ ահաբեկչական գործողության մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն, իր հերթին, հայտարարել է, որ Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ, իրականացվում են ԱԹՍ-ների ծագման և դրանց կառավարման երթուղու տեխնիկական հետազոտություններ։ «Նախնական քննության շրջանակներում օբյեկտիվորեն, ամբողջական և համակողմանիորեն կուսումնասիրվեն Ադրբեջանի Հանրապետության տարածքի վրա իրականացված այս հարձակման բոլոր հանգամանքները, որը կատարվել է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ, ինչպես նաև կապահովվի անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ մեղավորներին օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Եվ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. չնայած նախաքննությունը դեռ նոր է սկսվել ու չի ավարտվել, ԱԹՍ-ների ծագման և դրանց կառավարման երթուղու տեխնիկական հետազոտություններն ընդամենն այսօր են սկսվել, Ալիևը սկսել է սպառնալ Իրանին՝ պատվից զուրկ մարդիկ՝ թող չփորձեն մեր ուժը, նրանք կզղջան:

«Մենք պաշտպանել ու պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը,- Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:- Ինչպես մենք վերջ դրեցինք հայկական բռնազավթմանը, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը դա չմոռանա»:

Հայկական Արցախի Հանրապետությունը և Հայաստնի տարածքների մի մասը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի և իր ոհմակի պետական դավաճանության շնորհիվ բռնազավթած, Հայաստանի տարածքների մի մասին էլ (Սյունիքում) առանց դիմադրության, ինչպես ասում են, խաղ ու պարով տիրացած, Տավուշի մարզում էլ Հայաստանի տարածքները Նիկոլից ստվերային եղանակով գնած կամ նվեր ստացած Ալիևն այսպիսով հերթական անգամ վայրահաչել է հայկական բռնազավթման ու դրան վերջ տալու մասին:

Ավելին. Ադրբեջանի նախագահը ոչ միայն սպառնացել, այլև Ադրբեջանի բանակին հանձնարարել է պատասխան միջոցներ ձեռնարկել Նախիջևանի տարածքի վրա իբր Իրանի կողմից կատարված հարձակումից հետո, չնայած Իրանի պաշտոնական հայտարարությանը, որ իր զինված ուժերը տվյալ միջադեպի հետ որևէ կապ չունեն:

«Մենք չենք համակերպվի այս անհիմն ահաբեկչական գործողության, Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիայի հետ,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , ասել է Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում:- Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ»:

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Իրանն «ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»:

Բաքուն, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , պնդում է, որ հինգշաբթի ցերեկն իրանական մի ԱԹՍ է ընկել Նախիջևանում օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեկերաբադ գյուղի դպրոցի մոտ, տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում պարզաբանել իրավիճակը:

«Տեխնիկական միջոցներով արձանագրվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից չորս անօդաչու թռչող սարք է ուղղվել Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանի ուղղությամբ՝ հարձակումներ իրականացնելու համար,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։- Նրանցից մեկը շարքից հանվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքն ուսումնական պարապմունքների ժամանակ»:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխան միջոցներ է նախապատրաստում երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և Իրանի կողմից հարձակման գործողություններն անպատասխան չեն մնա:.. Նախիջևանի վրա հարձակման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները հետաքննվում են»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես դատապարտել է տեղի ունեցած միջադեպը և դրա պատասխանատվությունը դրել Իրանի վրա: Ինչպես ակնհայտ է, այս դեպքում ևս չնայած հարձակումների մանրամասների դեռ ընթացող հետաքննությանը, ինչի մասին հենց Ադրբեջանի ՊՆ-ն է հայտնել, նույն նախարարությունը «գերձայնային արագությամբ» շտապել է սպառնալ՝ հայտարարել «Իրանի կողմից հարձակման գործողություններն» անպատասխան չթողնելու մասին, և կատարվածի պատասխանատվությունը դրել է Իրանի վրա: Ինչպես Ալիևը, այնպես էլ Ադրբեջանի ՊՆ-ն այսպիսով մատնել են, որ իրենք մասն են կազմում Իսրայելի սիոնիստական վարչակարգի կողմից կազմակերպված այն նույն սադրանքի, որի մասին, ինչպես վերևում նշեցինք, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Իսրայելը և ԱՄՆ-ն առավել քան շահագրգռված են, որ Ադրբեջանը, հնարավորության դեպքում նաև Թուրքիան ներգրավվեն Իրանի դեմ իրենց պատերազմում: Ադրբեջանին և Թուրքիային էլ է դա ձեռնտու, քանի որ հույս ունեն, չնայած պատերազմում ներգրավվելու դեպքում միանգամայն սպասելի կորուստներին, Իրանի ջախջախումից հետո, որպես իրենց ծառայության վարձք և կորուստների փոխհատուցում, տիրել նրա տարածքների և հարստության թեկուզ մի մասին, իրենց տարածքներն ընդլայնել նրա հաշվին: Ի դեպ, Թուրքիան վերոնշյալ միջադեպի կապակցությամբ արդեն հայտարարել է Ադրբեջանին իր աջակցության մասին:

Միայն տխմարներին կարող է հասկանալի չլինել, որ կատարվածն Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքն է, քանի որ աշխարհի գերտերության՝ ԱՄՆ-ի, ինչպես նաև տեխնոլոգիական առումով բարձր զարգացած, աշխարհի լավագույն սպառազինություններից մեկն ունեցող Իսրայելի հարձակումներից միաժամանակ պաշտպանվող Իրանին, մեղմ ասած, բնավ ձեռնտու չէ Ադրբեջանին հարվածելը, այն էլ՝ դպրոցին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին (ակնհայտ է նաև դրա բացարձակապես անիմաստ լինելը), իսկ Ադրբեջանի ենթադրելի պատասխանից հետո պատասխանելով նրան, պատերազմի մեջ մտնել լավ զինված Ադրբեջանի և, ինչը միանգամայն սպասելի է, Ադրբեջանի հետ ռազմական փոխօգնության համապատասխան պայմանագիր ունեցող ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Առավել ևս, որ իր դեմ պատերազմում առայժմ դեռ մասնակիորեն ներգրավված են նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, շուտով կարող է ներգրավվել նաև ՆԱՏՕ-ն, եթե Թրամփը դիմի Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման, գործադրման համար:

Թե Ալիևը, Ադրբեջանի ՊՆ-ն ե՞րբ կիրականացնեն իրենց սպառնալիքը՝ հիմա՞, թե կսպասեն Իրանի թուլանալուն կամ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի գործադրմանը, ցույց կտա ժամանակը:

Լիովին կիսում ենք ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Ֆիդանյանի արտահայտած այն միտքը, որ մինչ Հայաստանի հանցագործ վարչախումբը «Պեռաշկի փարթիի» մեջ է, Հայաատանի շուրջ մեծ հրդեհ է, և այդ առումով մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները ավելանում են ոչ թե օր-օրի, այլ՝ արդեն ժամերի ընթացքում»:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ