Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Որպեսզի չասոցացվի Արցախի հետ

Որպեսզի չասոցացվի Արցախի հետ
28.01.2026 | 13:50

Շատերն են տարակուսած հարցնում, թե ինչու հենց «հունվարի 27-ը» և ո՛չ թե «Սեպտեմբերի 27-ը» կամ գոնե «Նոյեմբերի 8-ը»։ Պատճառը ինչքան էլ որ տարօրինակ կհնչի հենց այն է, որպեսզի այն չասոցացվի Արցախի հետ, պայքարի հետ, ազատագրական տարեգրության հետ։

Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ։

Այն նպատակ ունի մոռացության մատնել զոհերին հիշելու բուն պատճառը՝ ազատագրական և պաշտպանական պայքարը հանուն Արցախի։ Հետևաբար նման անհեթեթ որոշումը ինչքան էլ որ տարօրինակ լինի, հիմնավորված է հայ ժողովրդի հիշողության դեֆորմացիայի համար։

Ես ու իմ նման հազարավորները հիշում ենք ամեն օր, իսկ այդ հիշողության լռության օրը «Սեպտեմբերի 27-ն» է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Երկար էի մտածում, գրել թե՞ չգրել։ Որոշեցի գրել, որովհետև հասկանալ ու չասելը ճիշտ չի։ Էս թեմայով էլ չեմ խոսելու, մինչ այն օրը, երբ ամեն ինչ կվերադառնա «ի շրջանս յուր»։

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ