ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տիեզերական գործունեությու՞ն, թե՞ տիեզերական խայտառակություն

Տիեզերական գործունեությու՞ն, թե՞ տիեզերական խայտառակություն
27.08.2026 | 11:25

Ուղիղ վեց տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլը տիեզերական գործունեության վերաբերյալ որոշում ստորագրեց: Թե ինչ էր պատրաստվում իրականացնել տիեզերքում Հայաստանն անհայտ է: Սակայն, որոշումից մեկ ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը, այնուհետև` նոր պատերազմ, Արցախի հայաթափում, տարածքների հանձնում և «տիեզերական» մասշտաբի մի շարք այլ խայտառակություններ: Ակնհայտ է` այդ տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն տիեզերք «չհասավ», այլև նույնիսկ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի վերջնական գծագիրը չունեցավ: Փոխարենը` Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվեց: Իսկ միգուցե տիեզերական գործունեության վերաբերյալ որոշումը հենց խայտառակությունների նախապատրաստման և իրականացման մասի՞ն էր:

Ամեն դեպքում, քանի դեռ Հայաստանը տիեզերք չի «հասել», բոլորս լեգիտիմ հիմք ունենք մտածելու, որ 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սկիզբ դրվեց Նոր Հայաստանի տիեզերքում խայտառակվելու հիմքը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ