Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)
09.04.2013 | 20:18

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները Բաղրամյան պողոտայի երթի մեջ դաժան ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են ոստիկանություն:

Այժմ նույնպես շարունակվում է բախում ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջև: Ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկում դեպի Բաղրամյան բարձրանալ ցանկացող ժողովրդին:

Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերչուկում իրավիճակը դեռ մնում է լարված:

Ոստիկանները թույլ չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի մուտքը Բողրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ:

Բանակցությունները բարձրաստիճան ոստիկանների հետ շարունակվում են:

Տեսանյութ

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին
Դիտվել է՝ 3513

Մեկնաբանություններ