Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Կանխատեսելի պարտություն

Կանխատեսելի պարտություն
07.09.2025 | 11:26

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայից՝ 0:5 հաշվով։

Մի քանի հիմնական հետևություններ, ըստ իս, կարելի է անել.

Հայաստանի հավաքականի պաշտպանության գիծը խիստ խոցելի է, անհրաժեշտ է լուրջ վերակազմավորում։

Ֆիզիկական պատրաստվածության անբավարար վիճակը նկատելի էր հատկապես երկրորդ խաղակեսում, ինչը մրցակցի համար բացեց նոր տարածքներ։

Հաղթահարված չէր հոգեբանական ճնշումը. Ռոնալդուի ու աստղային կազմի ներկայությունը կաշկանդում էր մեր թիմին:

Եղիշե Մելիքյանից ու այս հավաքականից արագ արդյունքներ ակնկալել, հատկապես ընտրական այս ցիկլում հնարավոր չէ:

Միակ բանը, որ Եղիշեից արժե պահանջել՝

հավաքականի օպտիմալ կազմ ձևավորելն ու թիմային ձեռագիր ստեղծելն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 24548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ