Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Լռություն, որ շատ բան է ասում

Լռություն, որ շատ բան է ասում
15.02.2026 | 16:45

Արդեն մի քանի օր է՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիատիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեոուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։

Ես քանի օր է սպասում եմ, որ համապատասխան գերատեսչությունը, տվյալ դեպքում՝ հավանաբար ԱԱԾ-ն, հայտարարությամբ հանդես կգա, կբացատրի՝ սա ինչ է, ով է, և որտեղից է այս տեսանյութը։ Ես նման հայտարարություն դեռ չեմ տեսել, եթե եղել է, ես բաց եմ թողել, կխնդրեմ՝ ասեք։ Դրա հետ մեկտեղ հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են, իրենք այստեղ խնդիր չունեն, առհասարակ մեր պետության տարածքը որպես «պատմական ադրբեջանական հող» ներկայացնող վտանգավոր, անհիմն, դատարկ զավթողական ծրագրի հետ իշխանության ֆանատներն ու պաշտպանները խնդիր չունեն․․․

Իսկ երբ ռիսկերը լրջանան, սպառնալիքները դառնան շոշափելի մեր անգործության ու տգիտության հերթական արարի հետևանքով, դրանք չեն հարցնի՝ Նիկոլին պաշտպանու՞մ էիր, թե՞ դեմ էիր։ Դրա համար պետք է խելքը աշխատեցնել ու էս ամենը կանխել ժամանակին, ոչ թե քահանա «վերբովկա փարթի» անել մի 10 ամիս, ողջ հանրային դաշտը զբաղեցել այս արգահատելի հակաեկեղեցական արշավով ու վատնել թանկ, չվերականգնվող ժամանակը։ Ժամանակը գնում է, չի գալիս:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ