Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Դաժան իրականություն

Դաժան իրականություն
30.11.2025 | 18:11

Եթե վարչապետն այսպես համառ ու անզիջում պաշտպաներ մեր երկրի սահմանները, մենք շատ ավելի բարվոք վիճակում կլինեինք։ Միայն թե անհասկանալի է՝ ինչպիսի բարեփոխումների մասին է խոսքը։ Հանկարծ չնմանվի «Մերժիր Սերժին» գործընթացին, երբ մերժելուց հետո գրեթե ոչինչ չփոխվեց, բացի՝ Սերժից։ Ավելին, իրավիճակն ավելի վատացավ։

Հոգևոր մշակույթի տեսանկյունից խիստ մտահոգիչ է այն, որ մերժվում է հատկապես պատմական ու հոգևոր ամեն հիմնարար բան։ Սրբազաններից ոմանց ճանաչում եմ ու հարգանք ունեմ նրանց նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ զարմացած եմ, թե ինչպես են այս խաղի մեջ մտել այդպիսի հակասական կերպար ունեցողի հետ, խաղ, որը ոչ մի լավ հեռանկար չունի։ Ի դեպ, այս հանդիպումը լույս է սփռում նաև Միքայել սրբազանի մեկուսացման վրա։ Մնում է մեկ հարց․ վարչապետը հայտարարում էր, որ ինքը Սփյուռքի վարչապետը չի, սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվել է համայն հայության պատվիրակների կողմից և օծվել մեր սրբազան աթոռների գահակալների ձեռամբ, ինչն աննախադեպ է։ Ուրեմն ի՞նչ լիազորությամբ է գործում վարչապետը։

Սիրելինե՛րս, որոշ բարեփոխումներ, այո՛, անհրաժեշտ են, սակայն դրանք չեն կարող լինել մեր մշակութային մի կարևոր հատված մերժելով և կարգն ու օծումը անտեսելով։ Համոզված եմ, որ ամեն հայի հոգու խորքում, որը պաշտպանն է Հայ առաքելական եկեղեցու և նրա գահակալի, այս պայքարն անընդունելի է։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ