ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Информация к размышлению!

Информация к размышлению!
08.01.2026 | 12:01

Եկեք մի փոքր մտածենք:

Լոս Անջելոսի ադրբեջանական հյուպատոսը հայտարարում է. «Ադրբեջանում քրիստոնեությունը հաստատվել է 1-ին դարից սկսած»։

Երևի նկատի ունենալով , թե իբր Հայաստանը 1-ին դարում դա ադրբեջանն է։

(Մեր հանրության մեծ մասը չհասկանալով ենթատեքստը ծիծաղում է, չէ՞ որ ադրբեջանը 100 տարեկան էլ չկա)

Իսկ Հայաստանում սինխրոն կերպով կիկոլը փորձում է վերաձևակերպել մեր քրիստոնեության հիմքերը, կասկածի տակ դնելով մեր քրիստոնյա դառնալու նախապայմանները։

Դրան գումարենք նաև փաշազադեի մի քանի հայտարարությունները և կիկոլի կոդավորված արձագանքները դրան։

Այսքանից հետո պնդել, թե եկեղեցու դեմ պայքարը կաթողիկոսի կուսակրոնության մասին է, առնվազն հիմարություն է։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ