«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն
13.01.2026 | 11:55

Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ նույն ժամանակահատվածի համար, նվազեցրել պաշտպանական ծախսերը։ Սա պարզապես թվերի համեմատություն չէ․ սա քաղաքական ուղերձ է, որն ուղղված է թե՛ ներսին, թե՛ դրսին։

Երբ մի պետություն հետևողականորեն ավելացնում է ռազմական ծախսերը, այն ազդարարում է ուժի կիրառման պատրաստակամություն և քաղաքական կամք։ Երբ մյուսը նվազեցնում է, ընկալվում է որպես ռազմավարական նահանջ, անկախ այն բանից, թե ինչ ձևակերպումներով է ներկայացվում հանրությանը։

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ խաղաղությունը չի ձևավորվում միակողմանի զիջումների կամ ինքնախաբեության միջոցով։ Այն կառուցվում է ուժերի հավասարակշռության, ազգային համարժեք դիմադրողականության և պետական ինստիտուտների ամրության վրա։

Այս ֆոնին հարցը պարզ է․ ո՞րն է Հայաստանի ռազմավարական նպատակը օրվա իշխանության պատկերացմամբ։

Անվտանգ պետությո՞ւն, թե՞ անվտանգային պատասխանատվությունից նահանջ։

Պետության հիմնական պարտականությունը սեփական քաղաքացիների անվտանգությունն է։ Ցանկացած իշխանություն, որն այդ պարտականությունը ստորադասում է կարճաժամկետ քաղաքական հաշվարկներին կամ արտաքին գթասրտության սպասումներին, վտանգում է պետության ապագան։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով ոչ միայն խորությամբ գիտակցում է գոյաբանական մարտահրավերները, այլ նաև այդ ուղղությամբ կատարում է գործուն քայլեր, ո՛չ թուլության ցուցադրում՝ որպես անվտանգության գրավական։

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ